Sony-ն ներկայացրել է վիրտուալ իրականության ակնոց PlayStation 4-ի համար

Sony ընկերությունը ներկայացրել է Project Morpheus վիրտուալ իրականության ակնոցի նմուշ: Սարքն ունի Full HD էկրան և նախատեսված է խաղային կցորդ Sony PlayStation 4-ի աշխատելու համար: Այս մասին գրում է Sony PlayStation պաշտոնական բլոգը: Նորույթը ներկայացվել է Game Developers Conference-ին Sony Worldwide Studios-ի նախագահ Սուհեյ Իոշիդայի կողմից:

project_morpheus

Project Morpheus ակնոցը ստացել է Full HD էկրան՝ ապահովող 90 աստիճան դիտման դաշտ, ունի ներկառուցված աքսելոմետրո, հիրոսկոպ, ինչպես նաև սեփական ձայնային համակարգ: Սարքի հետ աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ PlayStation Camera, որը հետևում է օգտագործողի գլխի դիրքը: Ակնոցը համատեղելի է Sony DualShock 4 և PlayStation Move-ի հետ:

Ներկա պահին Project Morpheus-ը ընդամենը աշխատանքային նմուշ է՝ նախատիպ և հասանելի է միայն որոշ նախագծողների համար: Ընկերությունը չի հայտնում, թե երբ այս խաղային «խելացի» սարք-աքսեսուարը կհայտվի վաճառքում և թե որքան կարժենա:

Նշենք, որ նման սարքերի նախագծման աշխատանքեր այսօր տանում են Microsoft, Oculus VR և մի շարք այլ ընկերություններ:

Աղբյուրը՝ sony.com