HTC-ն կներկայացնի նոր Desire 516 մոդելի սմարթֆոնը

Համացանցում հայտնվել են թայվանական HTC ընկերության նոր սմարթֆոն Desire 516-ի մասին տեղեկություններ: Սարքն արդեն ստացել է սերտիֆիկացիա, ինչը նշանակում է, որ այն շուտով պաշտոնապես կներկայացվի:

HTC-Desire-516(7)

Նշենք, որ ավելի վաղ HTC-ն տեղեկացրել էր, որ սկսելու է առավել ուշադրություն դարձնել միջին դասի, ինչպես նաև բյուջետային սմարթֆոնների արտադրությանը: Նոր մոդելը այդ որոշման վառ ապացույցն է:

HTC Desire 516-ը հագեցած է 5 դյույմ էկրանով՝ 540 x 960 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ 1,3ԳԳց պրոցեսորով,, 512 Մբ օպերատիվ հիշողությամբ, 5Մպ հիմնական և դիմային VGA ֆոտոխցիկով: Նոր մոդելն աշխատելու է Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով:

HTC-Desire-516

Phonearena ռեսուրսի տվյալներով, ընկերությունը պատրաստում է այս մոդելի երկու տարբերակ՝ Desire 516t, որի բնութագիրը ներկայացրեցին վերոհիշյալ և Desire 516w-ն՝ 1.2ԳԳց քառամիջուկ պրոցեսորով և 1Գբ օպերատիվ հիշողությամբ՝ աշխատող Android 4.3 ՕՀ-ով:

Սարքի արժեքն առայժմ հայտնի չէ: Սպասվում է, որ այն թանկարժեք չի լիենլու:

Աղբյուրը՝ Phonearena.com