Մինչ օրս «խելացի» ժամացույց ասելով պատկերացնում էինք, որ այն կրում են դաստակի վրա, սակայն HeadWatch ժամացույցը տեղադրվում է օգտագործողի ականջի վրա: Indiegogo ֆոնդերի հայթայթման կայքի միջոցով HeadWatch-ի նախագծողները փորձում են միջոցներ հավաքել սարքի արտադրությամբ զբաղվելու համար:
Սարքը բաղկացած է էկրանից ու ականջակալներից: Էկրանը կարելի է անջատել և օգտագործել միայն ականջակալները կամ սարքը կրել դաստակի վրա՝ որպես ժամացույց: Նախագծողները նշում են, որ սկզբում ցանկանում էին կատարելագործել ականջակալները, սակայն արդյունքում այլ բան ստացվեց:
HeadWatch-ն աշխատում է մարտկոցով, որը բավարարում է երկու օր: Սարքը կցվում է iPhone-ին, ինչպես նաև Windows Phone-ով և Android-ով աշխատող սմարթֆոններին Bluetooth-ի միջոցով: Ժամացույցն ունի արագաչափ, ջերմաստիճանի սենսոր. այն անջրանցիկ է: Սարքի նախագծողները մտադիր են ժամացույցը վաճառել $249 դոլարով:
Աղբյուրը՝ Gizmag