Panasonic-ը կթողարկի 4K թույլատրություն ապահովող կրելի տեսախցիկ (վիդեո)

Մայիսին Panasonic ընկերությունը կթողարկի HX-A500 տեսախցիկը, որը թույլ է տալիս տեսանյութեր նկարահանել  4K թույլատրությամբ: Սարքի դիզայնը նման է  HX-A100 մոդելին: Տեսախցիկը բաղկացած է երկու մոդուլներից՝ օբյեկտիվից և հիմնական մասից, որի վրա կա նաև էկրան:

panasonic_hx-a500

Տեսախցիկը հնարավոր է ամրացրել ցանկացած մակերևույթին. սարքն ապահովում է IP58 ստանդարտ՝ պաշտպանված է փոշուց և անջրանցիկ է. տեսախցիկը կարելի է կես ժամ շարունակ պահել երեք մետր խորության ջրում:

Տեսախցիկն ունի BSI CMOS-մատրիցա՝ 1/2.3″ անկյունագծով և լուսանկարի մշակման Crystal Engine Pro+ պրոցեսոր: Տեսախցիկի էկրանն ունի 1.5 դյույմանոց էկրան և Wi-Fi, NFC մոդուլներ: Wi-Fi-ի շնորհիվ հնարավոր է դառնում տեսանյութերն անմիջապես վերբերռնել Ustream ծառայություն:

Թե որքան կարժենա այս սարքը, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը՝ The Verge