Պաշտոնապես ներկայացվեց նոր HTC One (M8) դրոշակակիր սմարթֆոնը (ֆոտո+վիդեո)

HTC ընկերությունը ներկայացրել է երկար սպասված HTC One (M8) մոդելը, որն ունի երկու հիմնական ֆոտոխցիկ: Սմարթֆոնն ունի 5 դյույմ անկյունագիծ էկրան՝ Full HD (1920 x 1080 px) թույլատրությամբ, Snapdragon 801 պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ և 16 կամ 32 Գբ ներքին հիշողություն:

HTC One M8 2

Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը կրկնակի Duo Camera տեսախցիկն է, որը թույլ է տալիս լուսանկարն անելուց հետո փոխել նկարի ֆոկուսը: Տեսախցիկը կարողանում է նկարահանել Full HD ֆորմատով տեսանյութեր: Լուսանկարելիս կարելի է օգտվել եռաչափ էֆեկտներից: Նշենք, որ հեռախոսի դիմային տեսախցիկը 5 Մպ է՝ հատուկ ինքնադիմանկարի սիրահարների համար:

HTC One M8 1

M8-ն ունի SD-քարտի հնարավորություն: Սմարթֆոնի չափսերն են 146x 71x 9մմ, իսկ քաշը 160 գրամ է: Սարքը համալրված է նոր HTC Sense 6 գրաֆիկական ինտերֆեյսով, որը հասանելի կլինի Google-ի App Store հավելվածների խանութում: Այն թույլ է տալիս պատասխանել զանգերին՝ առանց կոճակ սեղմելու, պարզապես հեռախոսը ականջին մոտեցնելով:

Սմարթֆոնն ունի Extreme Power Saving Mode ռեժիմ, որի դեպքում կարող է ծառայել մինչև 14 օր՝ ստանալով զանգեր, SMS-ներ և էլ. նամակներ:

HTC M8-ը կհայտնվի վաճառքում ապրիլ ամսվա ընթացքում և հասանելի կլինի ավելի քան 100 երկրներում: Թե երբ սմարթֆոնը հասանելի կլինի նաև Հայաստանում, առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ theverge.com