Առաջին iPhone սմարթֆոնը ներկայացվել է 7 տարի առաջ՝ 2007-ին: Այս ողջ ընթացքում մինչ օրս վաճառվել է ավելի քան 500 մլն. iPhone սարք, գրում է Forbes ամսագիրը:
Forbes-ի կարծիքով, արդեն 2013-ի ամռանը վաճառքները անցել էինք 400մլն-ը, իսկ 500մլն. ցուցանիշը լրացել է մարտի 8-ին:
Հիշենք, որ 2007-ին, երբ Apple-ի հիմնադիր և ղեկավար Սթիվ Ջոբսը ներկայացնում էր iPhone -ը, նա կանխագուշակում էր 8մլն. օրինակի վաճառք, իսկ վերլուծաբանները քիչ հավանական էին համարում նման ցուցանիշը: Մինչդեռ Սթիվ Ջոբսը չսխալվեց, նրա կանխատեսումները ոչ միայն արդարացան, այլև գերազանցեցին սպասված ցուցանիշը: Վաճառվեց 13.7մլն. iPhone:
Առաջին 100 միլիոնի ցուցանիշը հատելու համար պահանջվեց 4 տարի: Իսկ հետո ընդամենը մեկ տարի պահանջվեց 2-րդ հարյուր միլիոնին: Արդեն 2012-ին վաճառվել էր 200մլն. iPhone:
Հաբանավար, նման տեմպերի արդյունքում, 600մլն.-ը կլրանա արդեն այս տարի, իսկ 1միլիարդը՝ 2017-ին:
Աղբյուրը՝ Forbes.com