Սմարթֆոններ արտադրող ընկերությունները, այդ թվում՝ Nokia-ն և Samsung-ը, հնարավոր է ներկայացնեն Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնները ապրիլի 23-ին: Այս մասին գրում է Windows Phone Central պորտալը:
Կայքի տվյալներով՝ Microsoft ընկերության գործընկերներն արդեն ստացել են Windows Phone 8.1-ի վերջնական տարբերակը և արդեն փորձարկում են դրա համատեղելիությունը սմարթֆոնների հետ:
Սպասվում է, որ Windows Phone 8.1-ը կներկայացվի այս շաբաթ՝ Microsoft Build համաժողովի ընթացքում: Սկզբնական շրջանում դրանք հասանելի կլինեն ԱՄՆ շուկայում: Բացի այդ՝ ապրիլի վերջին նախատեսվում է Windows Phone 8.1-ի՝ նախագծողների համար նախատեսված տարբերակի թողարկումը:
Աղբյուրը՝ wpcentral.com