Համացանցում հայտնվել են iPhone 6-ի հավաստի թվացող լուսանկարներ

Արդեն մի տարի է, ինչ iPhone 6-ի մասին շրջանառվում են տարբեր լուրեր: Աղբյուրների մեծ մասի կարծիքով՝ սմարթֆոնը կթողարկվի երկու տարբերակով՝ 5,7 և 4,7 դյույմանոց էկրաններով: Երեկ ցանցում են հայտնվել սմարթֆոնի բավական հավաստի թվացող լուսանկարներ: Դրանք հրապարակվել են Twitter-ի չինական անալոգում՝ Weibo-ում:

iphone-6-02 iphone-6-03

Լուսանկարներն արվել են Foxconn ընկերությունում սմարթֆոնի փորձարկման ժամանակ: Դրանցից երևում է, որ 6-րդ սերնդի iPhone-ը կունենա կլորացված ծայրեր և կաղապարից մի փոքր դուրս գտնվող տեսախցիկ: Նաև երևում է, որ սմարթֆոնը զգալիորեն ավելի բարակ է, քան iPhone 5s-ը:

Հավանաբար, լուսանկարներն արել է Foxconn-ի աշխատակիցը:

Աղբյուրը՝ 9to5mac.com