Nokia-ի ապրիլմեկյան կատակը՝ 41 Մպ և Windows Phone 8 ՕՀ-ով 3310 մոդելը

nokia

Nokia-ի ամենահին մոդելներից մեկը՝ 3310-ը, որն առաջին անգամ հայտնվել էր շուկայում 2000 թվականին, կթողարկվի կրկին, սակայն այս անգամ Windows Phone 8 օպերացիոն համակարգով և 41 Մպ PureView տեսախցիկով: Մինչ կսկսեք հիանալ այս նորությամբ, հիշեցնենք, որ այսօր Ապրիլի 1 է և Nokia-ն, ամենայն հավանականությամբ, չարաճճի կատակ է անում:

Nokia-ի պաշտոնական կայքը գրում է, որ բազմաթիվ սպառողներ մինչ այժմ խնդրում են վերադարձնել հուսալի և դիմացկուն 3310 մոդելը, և ընկերությունը որոշել է ուրախացնել նրանց՝ համալրելով հեռախոսը նոր հնարավորություններով: Ըստ կայքի՝ հեռախոսի նոր տարբերակն ունի 3 դյույմանոց ‘ClearDiamond’ WXGA (1280×768 պիկսել) էկրան, Lumiaesque վառ գույներ և 41 Մպ  PureView հիմնական տեսախցիկ:

nokia-3310

3310-ը, ըստ ներկայացված նկարագրության, ունի 1.5ԳՀց երկմիջուկ պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն և 32 Գբ ներքին: Հեռախոսի մարտկոցը 1,430 մԱժ տարողություն ունի և micro-SIM-ի,  3G-ի, Bluetooth-ի և Wi-Fi-ի հնարավորություն:

Աղբյուրը՝ nokia.com