Սան Ֆրանցիսկոյում բացվել է նախագծողների Microsoft Build համողովը, որը հիմնականում նվիրված է Windows Phone 8.1 օպերացիոն համակարգին: Միջոցառման մեկնարկից կարճ ժամանակ առաջ Windows on Devices նորաբաց կայքում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ընկերությունը պատրաստվում է այս ՕՀ-ը տեղադրել այլ փոքր սարքերի վրա:
Որպես սարքերի օրինակներ՝ կայքում նշված են սրճի «խելացի» բաժակը, խոսող խաղալիք արջը և ռոբոտներ: Ընկերությունը հայտարարում է, որ այս գարնանը կթողարկվի նախագծողների համար նախատեսված հավաքածու, որը թույլ կտա մշակել ՕՀ-ը:
Առայժմ պարզ չէ՝ արդյոք օպերացիոն համակարգը համատեղելի է «խելացի» ժամացույցների հետ, թե ոչ: Ինչպես գրել էին ավելի վաղ, Google-ը ներկայացրել է ժամացույցների և թևնոցների համար նախատեսված Android Wear ՕՀ-ը, որը կարող է դառնալ Windows on Devices-ի մրցակիցը:
Աղբյուրը՝ theverge.com