Samsung-ից և LG-ից պահանջում են թողարկել kill switch ֆունկցիայով հեռախոսներ

Հարավկորեական իշխանությունները տեղական ընկերություններից պահանջել են արտադրել այնպիսի սմարթֆոններ, որոնք ապահովում kill switch ֆունկցիան, որը թույլ է տալիս հեռակա կարգով արգելափակել կորցրած կամ գողացված հեռախոսը: Նման պահանջ ներկայացվել է մասնավորապես Samsung և LG ընկերություններին:

phone

Նշենք, որ Samsung Galaxy S5-ն արդեն իսկ ունի այս ֆունկցիան, իսկ LG հեռախոսների մեջ այն կններդրվի այս տարվա երրորդ եռամսյակում:

«Դա թույլ կտա օգտագործողներին պաշտպանված լինել»,- The Korea Herald պարբերականին ասել է Հարավային Կորեայի գիտության, ստեղծագործության և ապագայի պլանավորման նախարարության ներկայացուցիչը:

Փորձագետների խոսքով՝ kill switch ֆունկցիան միայն ԱՄՆ տարածքում կօգնի խնայել $2,6 միլիարդ դոլար, որն այժմ ծախսվում է ապահովագրության և նոր հեռախոսների գնելու վրա:

Աղբյուրը՝ thekoreaherald.com