Amazon-ի առաջին սմարթֆոնը կունենա 3D-էկրան

Amazon smartphoneWall Street Journal-ը գրում է, որ Amazon ընկերությունը հունիսին պատրաստվում է թողարկել իր առաջին սմարթֆոնը: Լուրեր այս սարքի մասին պտտվում են վաղուց, սակայն այժմ հայտնի է դարձել, որ Amazon-ն այս սմարթֆոնի մշակման ընթացքում համագործակցել է HTC ընկերության հետ:

Օրերս Amazon-ը թողարկել է Fire TV հեռուստատեսային սարքը, որը մրցակցում է Apple TV-ի հետ, իսկ ապագայում ընկերությունը պատրաստվում է թողարկել նաև Fire պլանշետներ, որոնք, թերևս, կսկսեն մրցակցել iPad-ների հետ:

Ինչ վերաբերում է սմարթֆոնին, ապա այն կունենա 3D-էկրան, որը կցուցադրի տարածական պատկեր՝ առանց ակնոց կրելու անհրաժեշտության: Նման արդյունք կապահովի ներդրված տեսախցիկի շնորհիվ, որը կհետևի օգտագործողի հայացքին:

Աղբյուրը՝ wsj.com