Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ընկերությունը շարունակում է զարգացնել-փորձարկելPrime Air դրոններով ապրանքների առաքման ծառայությունը:
Հիշենք, որ Amazon-ի այս նախաձեռնությունը հայտնի դարձավ 2013թ. դեկտեմբերին: Հիմնական միտքն այն է, որ օգտագործողների կողմից գնված ապրանքի առաքումը կատարվի դրոնների՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ գնումից հետո 30 րոպեի ընթացքում: Առաքվող ապրանքի քաշը կկազմի մինչև 2.3 կգ: Այս քաշին են Amazon-ում վաճառվող ապրանքների ավելի քան 80%-ը:
Բեզոսի խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվում փորձարկումների ժամանակ դրոնների անվտանգությանը: Ապրանքի՝ դրոնից ընկնելու կամ դրոնի՝ որևէ օբյեկտի դիպչելու հավանականությունը պետք է հասցնել մինիմումի: Բեզոսը նշել է, որ արդեն փորձարկվել են 5-րդ և 6-րդ սերնդի դրոնները և այժմ փորձարկման փուլում են 7-րդ և 8-րդ սերնդի սարքերը:
Այնուամենայնիվ, Prime Air ծառայության կոմերցիոն գործարկումը կկայանա ոչ շուտ: Amazon-ը նախևառաջ պետք է ստանալ ԱՄՆ քաղաքային ավիացիայի դաշնային ղեկավարության թույլատրությունը: Բացի դրանից, կան հարցեր այլ կարգավորող մարմինների հետ:
Աղբյուրը՝ cnet.com