iPhone 6-ն ավելի բարակ կլինի iPhone 5s-ից

Չնայած Apple ընկերությունը չի հայտարարում երբեք իր պլանների մասին, լրատվամիջոցները միաձայն պնդում են, որ հաջորդ սերնդի iPhone-ը կունենա նախորդներից ավելի մեծ էկրան: Կա նաև տեսակետ, որ կմեծացվի նաև iPad-ի էկրանը:

China Business News-ը (CBN) գրում է, որ Apple-ի հետ համագործակցող թայվանական ընկերություններից մեկի աշխատակիցը ցուցադրել է լրագրողին iPhone 6-ի մակետը, ըստ որի՝ սմարթֆոնի հաստությունն ընդամենը 5,8 մմ է: Նշենք, որ iPhone 5s-ի հաստությունը 7.6 մմ է:

iphone

CBN-ի տվյալներով՝ խնձորային ընկերությունը պատրաստում է նաև 12 դյույմանոց iPad. այս տեղեկությունը հաստատել է նաև BrightWire պորտալը: Հաղորդվում է, որ Apple-ն արդեն պատվիրել է Foxconn և Pegatron ընկերություններին մի քանի միլիոն նոր սարքեր, և բացի 4,7 և 5,5 դյույմանոց մոդելներից, նշվում է նաև 4 դյույմանոց էկրանով սարքի մասին:

Աղբյուրը՝ cnet.com