Galaxy S5-ի մատնահետքի սկաներին հնարավոր է «խաբել» արհեստական մատով (վիդեո)

Վաղուց հայտնի է, որ iPhone 5s սմարթֆոնի մատնահետքի սկաներին կարելի է խաբել արհեստական մատնահետքով: Պարզվում է՝ նույնը կարելի է անել նաև Samsung Galaxy S5-ի հետ: SR Labs ընկերության աշխատակիցները ստեղծել են մատնահետքի որակյալ լուսանկար, որով էլ շրջանցել են հեռախոսի անվտանգությունը:

Մասնագետների խոսքով՝ Galaxy S5-ն ավելի թույլ է պաշտպանված, քան iPhone 5s-ը, քանի որ այն վերաբեռնավորելիս գաղտնաբառ չի պահանջում, իսկ մատնահետքով կարելի է գնումներ կատարել PayPal-ում:

Սակայն շատ անհանգստանալ պետք չէ, քանի որ կեղծ մատնահետք ստեղծելու համար շատ մեծ հմտություն և միջոցներ են պետք:

Աղբյուրը՝ 9to5google.com