Galaxy S5-ը վաճառքի ռեկորդներ է գրանցում

Galaxy S5-ը շարունակում է սահմանել նոր ռեկորդներ: Samsung-ը հայտնել է, որ իր նոր դրոշակակրի  վաճառքները աճել են 30%-ով` համեմատած Galaxy S4-ի հետ:

Հիշենք, որ Galaxy S5-ը գործարկումից հետո մի քանի օրում վաճառքի ծավալներով առաջ անցավ նախորդ դրոշակակրի գրանցած ցուցանիշները:

samsung galaxy s5

Ճշգրիտ թվեր առայժմ չեն նշվում: Սակայն ակնհայտ է, որ հարավկորեացիները փորձում են  ստեղծել արտադրանքի՝ վաճառքի դուրս գալու իդեալական մեկնարկի տպավորություն:

Հիշենք, որ սարքն արժե 600-700 դոլար: Galaxy S5-ի վաճառքները մեկնարկեցին ապրիլի 11-ին՝ աշխարհի 125 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: