Սպիտակ շրջանակով Google Glass-ն ամբողջության վաճառվել է

Սպիտակ շրջանակով Google Glass խելացի ակնոցները ապրիլի 15-ին մեկնարկած մեկօրյա վաճառքի արդյունքում ցույց են տվել լավագույն ցուցանիշը: Google-ը չի նշում, թե որքան սարք է վաճառվել, սակայն ընդգծել է, որ խելացի ակնոցի սպիտակ տարբերակը (Cotton կոդային անվանմամբ) ամբողջությամբ վաճառվել է՝ դեռևս օրվա կեսօրին այն արդեն հնարավոր չէր ձեռք բերել:

google_glass

Մնացյալ գույների տարբերակները՝ կարմիր, կապույտ և մոխրագույն դեռևս հասանելի էին Google Glass ինտերնետ խանութում:

Նշենք, որ սա խելացի ակնոցի վաճառքի առաջին բաց օրն էր: 18 տարին լրացած ԱՄՆ բնակիչները կարողացան ձեռք բերել սարքը 1500 դոլարով: Google Glass-ի հետ տրվում էր նաև լիցքավորման սարքը, մոնոականջակալ և պատյան:

Բոլոր գնորդները ավտոմատ կերպով դարձան Explorer նախագծի մասնակիցներ: Վերջիններս կարող են կիսվել իրենց փորձով: Նշենք, որ մինչ ապրիլի 15-ը խելացի սարքը հասանելի էր միայն հատուկ ծրագրի՝ Explorer-ի մասնակիցներին սահմանափակ քանակությամբ: