MagicBox՝ աքսեսուար 3D տպիչների համար (վիդեո)

Եռաչափ տպագրության տեխնոլոգիաները օրեցօր զարգանում են: Այսօր գոյություն ունեցող 3D տպիչները դեռևս կատարյալ չեն և դրանցով տպված որոշ առարկան կարող են ոչ ներկայանալի տեսք ունենալ: Այս խնդրի լուծման համար Լոս Անջելեսյան SKY-TECH ընկերությունը մշակել է MagicBox սարքը:

MagicBOx

Վերջինս փայլեցնում է 3D տպիչով պոլիլակտիդից կամ պլաստիկից տպված օբյեկտները: Այն ունի քառակուսի արկղի տեսք (30սմ խորանարդ)՝ թափանցիկ պատերով: Սարքի մեջ տեղադրվում է եռաչափ տպիչով տպված առարկան, ապա այն մաքրվում է ացետոնի գոլորշիով, ինչի արդյունքում ստանում է փայլ:

MagicBox կոնցեպտի իրականացման համար հեղինակները արդեն հասցրել են հավաքել մի քանի անգամ ավելի շատ գումար, քան պահանջվում էր: Այս սարքի մասայական արտադրությանը կարելի է սպասել արդեն 2014թ. հոկտեմբերին:

Աղբյուրը՝ kickstarter.com