Boom Boom` նորարար «խելացի» անլար դինամիկ (վիդեո)

Գերմանական Binauric ընկերության ինժեներները ստեղծել են սարք, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերում նոր ֆունկցիաներ: Նորույթը ստացել է Boom Boom անվանումը և վաճառվումէ  199 եվրո արժեքով:

Boom Boom-ը պատրաստված է փափուկ սիլիկոնից: Այն ունի յուրօրինակ կառուցվածք: Ստեղծողների խոսքով հենց սարքի դիզայնն է հնարավոր դարձնում ձայնի հնչեղության լավագույն որակ: Boom Boom-ն ունի սենսորային մի քանի կոճակ, որով կարելի է այն կառավարել: Սակայն ամենից հարմար է սարքի կառավարումը սմարթֆոնի բջջային հավելվածից:

Boom Boom-ը կարողանում է շփվել իր տիրոջ հետ: Օրինակ, այն կարող է խնդրել Ձեզ դնել իրեն լիցքավորման: Ի դեպ մեկ լիցքավորումը բավարարում է սարքի 15 ժամյա աշխատանք:

Boom Boom

Ինչպես նշում են նախագծողները, սարքի կաղապարի ներսում կան ներկառուցված միկրոֆոն, լուսային սենսոր և աքսելեռոմետր, որոնք սկզբում որևէ կերպ չեն դրսևորում իրենց: Նախագծողների մտացածով, ժամանակի ընթացքում սարքի օպերացիոն համակարգը թարմացվելու է՝ օգտագործողի համար ավելացնելով հասանելիություն սարքի այլ նոր ֆունկցիաներին:

Սկզբում կգործարկվի ձայնագրիչը: Binauric-ը սպասում է օգտագործողների առաջին տպավորություններին:

«Մենք հերթով կգործարկենք նոր ֆունկցիաներ, որոնք մեզ համար զիլ են: Սակայն դա որոշողն իհարկե օգտագործողը կլինի»,- նշել է Binauric-ի համահիմնադիր Մարկու Պալիպեան: