Samsung Galaxy S5 սմարթֆոնի օգտագործողները բողոքում են տեսախցիկից

s5-back-1

Եթե ցանկանում եք ձեռք բերել Samsung-ի նոր դրոշակակիր Samsung Galaxy S5 սմարթֆոնը, ապա լավ կլինի սպասել: Ընկերությունը ընդունել է այն փաստը, որ մոդելի որոշ խմբաքանակ խնդիրներ ունի տեսախցիկի հետ:

Սարքի օգտագործողները ֆորումներում գրում են, որ S5-ի տեսախցիկը ժամանակ առ ժամանակ անջատվում է՝ ինչ-որ սխալի պատճառով: Նման սխալից հետո սմարթֆոնն ավտոմատ կերպով ընդմիշտ անջատում է տեսախցիկը:

Samsung-ը հաստատել է, որ տեղյակ է խնդրին և աշխատում է դրա լուծման ուղղությամբ:

Աղբյուրը՝ theverge.com