Համացանցը շարունակում է ողողվել Amazon ընկերության ապագա սմարթֆոնի մասին լուրերով և կեղծ լուսանկարներով: Որոշ աղբյուրների խոսքով նորույթը շուկայում կհայտվի արդեն 2014թ. սեպտեմբերին:
bgr.com կայքը հրապարակել է Amazon-ի բրենդային սմարթֆոնի ռենդեր լուսանկարը, որը բավական լավ պատկերացում է տալիս ապագա սմարթֆոնի արտաքին տեսքի մասին: bgr.com-ի խոսքով, այս ռենդեր լուսանկարը ստեղծվել է հենց Amazon-ի դիզայներների կողմից:
Դատելով լուսանկարից, սմարթֆոնն ունենալու է սենսորային էկրան՝ հագեցած «Home» կոճակով: Կարելի է նկատել, որ կաղապարի ձախ կողմում է գտնվում SIM-քարտի բնիկը, ինչպես նաև ձայնի ուժգնության կարգավորման և սարքի ապաարգելափակման կոճակները:
Ըստ լուրերի, առաջին Amazon սմարթֆոնը հագեցած է լինելու 4.7 դյույմ սենսորային էկրանով՝ 720p թույլատրությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon պրոցեսորով, հիմնական 13Մպ ֆոտոխցիկով և 2Գբ օպերատիվ հիշողությամբ:
Սպասվում է, որ սմարթֆոնը չի լինի թանկարժեք:
Աղբյուրը՝ bgr.com