Հրապարակվել է Call of Duty խաղի նոր մասի թրեյլերը (վիդեո)

Activision ընկերությունը հրապարակել է Call of Duty խաղի նոր սերիայի առաջին թրեյլերը, որում գլխավոր դերը մարմնավորում է հայտնի դերասան Կեվին Սփեյսին:

Call of Duty: Advanced Warfare նոր սերիան կպատմի հատուկ գաղտնի ռազմական կազմակերպության մասին, որը կատարում է հարձակումներ ԱՄՆ կառավարության վրա: Դատելով թրեյլերից՝ խաղի գործողությունները կատարվում են մոտ ապագայում, իսկ խաղի պերսոնաժներին հասանելի են ապագայի ֆուտուրիստական ռազմական տեխնոլոգիաները, օրինակ դրոններ կամ էկզոկմախքներ:

Նշենք, որ Call of Duty: Advanced Warfare խաղը կթողարկվի 2014թ. նոյեմբերի 4-ին: Առաջին անգամ Call of Duty ռազմական շութերը թողարկվել է 2003-ին: Մինչ օրս թողարկվել է 10 ամբողջական խաղ: