Համացանցում տարածվել են HTC One M8 mini-ի լուսանկարները

PhoneArena կայքը հրապարակել է HTC One M8 mini դեռևս չթողարկված սմարթֆոնի լուսանկարները: Եթե հավատանք կայքին, ապա դրանք հաջողվել է լուսանկարել պատահաբար հանրային տրանսպորտում:

HTC one mini 2

Նշենք, որ այս լուսանկարների հրապարակումից ընդամենը ժամեր առաջ համացանցում հայտնվել էր այս սմարթֆոնի ռենդեր լուսանկարը: Այն հրապարակել էր հայտնի Twitter օգտագործող @evleaks-ը:

HTC One mini 2 02

Ըստ նախնական տվյալների HTC One mini 2 սմարթֆոնը կստանա 4.5դյույմ էկրան՝ 720х1280 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ Snapdragon 400 պրոցեսոր, 13Մպ հիմնական և 5Մպ դիմային ֆոտոխցիկներ, microSD քարտի բնիկ, HTC Sense 6.0 ինտերֆեյս և կաշխատի Android 4.4 KitKat ՕՀ-ով:

Աղբյուրը՝ PhoneArena.com