CleverPet՝ ձեր տնային կենդանուն խելացի դարձնող սարք (վիդեո)

Kickstarter հանգանակությունների կայքում ներկայացրել են նոր սարք տնային կենդանիների համար, որը կոչվում է CleverPet (խելացիկենդանի): Ինչպես հայտնում է Engadget տեխնոբլոգը, CleverPet-ը Ձեր կենդանուն կդարձնի ավելի խելացի սկզբունքների միջոցով՝ նկարագրված հայտնի գիտնական Իվան Պետրովիչ Պավլովի հետազոտություններում:

CleverPet-ն ունի երեք կոճակ: Երբ դրանցից մեկը վառվում է, շունը պետք է այն իր թաթով կամ քթով սեղմի: Գործողությունը ճիշտ կատարելու դեպքում շունը կպարգևատրվի կերակուրով: Նախագծողները հնարել են նաև այլ խաղեր: Օրինակ տերը կարող է իր ձայնը ձայնագրել CleverPet-ում և սովորեցնել շանը տարբերել գույները: Թե ինչպես է սարքն աշխատում դիտե՛ք տեսանյութում:

CleverPet-ը կարող է դառնալ Ձեր շնիկի ամենասիրելի խաղալիքը: Հատկապես այն օգտակար է, երբ կենդանին տանը մենակ է: Ընդամենը մեկ շաբաթում CleverPet-ը հավաքել է անհրաժեշտ 100 000 դոլարը՝ նախագիծն իրականացնելու համար: Սարքի թողարկումը սպասվում է 2015-ին: