Huawei-ն ներկայացրել է իր դրոշակակիր Ascend P7 Full HD էկրանով սմարթֆոնը

huawei

Huawei ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր դրոշակակիր Ascend P7 սմարթֆոնը, որը կգա փոխարինելու Ascend P6 մոդելին: Սարքը պատրաստված է որակյակ նյութերից՝ պողպատից և Corning Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակուց:

Սմարթֆոնն ունի 5 դյույմանոց սենսորային էկրան՝ 1080х1920 կետայնությամբ (Full HD), SoC Huawei HiSilicon Kirin 910T քառամիջուկ պրոցեսոր՝ 1,8 ԳՀց հաճախությամբ: Օպերատիվ հիշողությունը 2 Գբ է, ներքինը՝ 16 Գբ:

huawei1

Սմարթֆոնն ունի 8 Մպ դիմային տեսախցիկ, ինչը շատ դուր կգա ինքնադիմանկարի սիրահարներին: Իսկ հիմնական տեսախցիկը 13 Մպ է:

Ascend P7-ը վաճառքի դուրս կգա այս ամսվա ընթացքում՝ սպիտակ, սև և վարդագույն տարբերակներով և կարժենա 450 եվրո:

Աղբյուրը՝ huawei.com