iPhone 6-ում ներդրված կլինի NFC տեխնոլոգիան

NFC-iPhoneBrightWire ռեսուրսի տվյալներով, Apple-ն իր դրոշակակիր հաջորդ iPhone սմարթֆոնում կներդնի Near Field Communication (NFC) տեխնոլոգիան: Այս փաստը հաստատում է ընկերության՝ բջջային ծառայություններով վճարումներ կատարելու մասին պայմանավորվածությունը վճարային համակարգ China UnionPay-ի հետ:

Հավանաբար Apple-ը և China UnionPay միասին կներկայացնեն վճարում կատարելու հավելյալ մեթոդ՝ հարմար Apple-ի խանութներում և մի շարք այլ խանութների ցանցերում վճարում կատարելու համար: NFC-ով կաշխատի Passbook iOS հավելվածը, որը թույլ է տալիս կատարել կինոթատրոններում տոմսերի կամ հյուրանոցների ռեզերվացիա: Ընդամենը Ձեր սարքը մոտեցնելով սկաներին, օգտագործողը կկարողանա կատարել վճարում:

Նշենք, որ 2014թ. հունվարին Apple-ը արտոնագրեց NFC-ի օգտագործման հետ կապված տեխնոլոգիա:

NFC-ը նորարարություն չէ, սակայն բջջային սարքերի շուկայում շատ չեն այս տեխնոլոգիայի անալոգները: Մատնահետքի սկաների և NFC-ի առկայությամբ Apple-ը կարող է դարձնել iPhone-ը բջջային դրամապանակ:

Աղբյուրը՝ BrightWire.com