Ուսանողները ստեղծել են սուպերէկոնոմ կոնցեպտային մեքենա (վիդեո)

Shell eco marathon

Երեք ականի ֆուտուրիստական դիզայնով ավտոմեքենան՝ ստեղծված Կանադային Քվեբեկ նահանգի Լավալի համալսարանի ուսանողների կողմից, կարողանում է անցնել մոտ 4500կմ 1 գալոն բենզինով: Այս նախագիծը դարձել է Shell էկոմարաթոնի հաղթողը:

Լավալի համալսարանի ուսանողների նախագիծը առաջ է անցել իր մրցակցից՝ Տորոնտոյի համալսարանի ուսանողների կողմից ստեղծված մեքենայից՝ շնորհիվ իր էկոնոմ կոնցեպտի: Ուսանողները հաղթանակի համար պարգևատրվել են 2000 դոլար:

Էկոմարաթոն Shellճն անցկացվել է Հյուսթոնում: Թիմերը մրցում էին երկու անվանակարգում՝ կոնցեպտ և նմուշի իրականացում: Արդյունքում գնահատվել է մեքենայի դիզայնը և էկոնոմ լինելը: Ուսանողների ներկայացրած աշխատանքները բաժանվել են 7 կատեգորիայի՝ գազով, դիզելով, բիովառելիքով, արևային, էլեկտրական և այլն: Շարժիչի արդյունավետության գնահատման համար ուսանողները պետք է քշեին հատուկ երթուղով այնքան, մինչև մեքենայի վառելիքը կսպառվի: