HTC-ն պաշտոնապես ներկայացրել է HTC One mini 2 սմարթֆոնը

HTC One mini 2 03

Թայվանական սմարթֆոն արտադրող HTC-ն պաշտոնապես ներկայացրել է One M8 դրոշակակրի մինի մոդելը: Ի տարբերություն նախորդ մինի մոդելի՝ HTC One mini 2-ը չափսերով ավելի մեծ է և ունի նոր դիզայն:

HTC One mini 2-ը հագեցած է 4.5 դյույմ էկրանով՝ 1280×720 պիքսել թույլատրությամբ,  Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով՝ 1,2ԳԳց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի բնիկով, 13Մպ հիմնական և 5Մպ դիմային ֆոտոխցիկներով՝ Full HD տեսանկարահանելու հնարավորությամբ: Սարքն աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով՝ HTC Sense 6.0 օգտագործողի բրենդային ինտերֆեյսով:

HTC One mini 2-ն ներառում է LTE, GPS, NFC, Bluetooth և Wi-Fi: Սմարթֆոնի կաղապարը մետաղյա է, չափսերն են՝ 137x65x10,6 մմ, կշիռը՝ 137գրամ: Մարտկոցի հզորությունն է 2100մԱ/Ժ:

HTC One mini 2

Սմարթֆոնը հասանելի կլինի 3 գույներով՝ մոխրագույն (Gunmetal Gray), արծաթագույն  (Glacial Silver) և  ոսկեգույն (Amber Gold): Սարքի վաճառքը 2014թ. հունիսից կմեկնարկի Եվրոպայում և Ասիայում: