Վերջերս TechInsights կայքը հրապարակել էր Google Glass խելացի ակնոցի ինքնարժեքի գինը՝ մոտ $80, իսկ այժմ այդ մասին հայտարարել է նաև IHS ընկերությունը, որի տվյալներով՝ ակնոցի բաղադրամասերի ինքնարժեքի գինը կազմում է $132,47, իսկ արտադրման ծախսերը՝ մոտ $20, այդպիսով Google Glass-ի ինքնարժեքը չի անցնում $152,5 դոլարը, թեև այն վաճառվում է այժմ $1500 դոլարով:
Նշվում է, որ ակնոցի ամենաթանկ տարրը տիտանային շրջանակն է՝ $22: Սակայն IHS-ի մասնագետներն ընդունում են, որ ակնոցի գինը միայն այս նյութերի գումարը չէ, քանի որ Google-ը հսակայական գումարներ է ծախսում Glass-ի ծրագրային ապահովման և լիցենզիոն տեխնոլոգիաների ստեղծման համար:
Բացի այդ՝ ակնոցը վաճառվում է թանկ գնով, քանի որ դեռևս գտնվում է մշակման փուլում:
Աղբյուրը՝ ihs.com