Թեև ֆիթնես-թևնոցները հիմնականում նախատեսված են օգտագործողի բիոմետրիկ տվյալներին հետևելու համար, ապագայում կարող են այդ հնարավորությունները ընդլայնվել: Այս մասին հայտարարել է Jawbone ընկերության ղեկավար Հոսեյն Ռահմանը:
Նրա խոսքով՝ Jawbone 24 թևնոցը կկարողանա միացնել ու անջատել կենցաղային տեխնիկան, այդ թվում՝ խելացի լամպերը: Օրինակ՝ երբ օգտագործողն արթնանա, թևնոցն իր սենսորների միջոցով կկարողանա հասկանալ դա և կմիացնի լամպերը կամ օդորակիչը, որի ջերմաստիճանը կընտրվի օգտագործողի մարմնի ջերմաստիճանին համապատասխան:
Բացի այդ՝ հնարավոր է նաև թևնոցը սրտի աշխատանքի հաճախությանը համապատասխան երաժշտություն ընտրի:
Աղբյուրը՝ qz.com