Նոր ինֆորմացիոն հոսք iPhone 6-ի մասին

Չինական Weibo ֆորումը շարունակում է համացանց լցնել տեղեկություններ «խնձորային» ընկերության սմարթֆոնի գալիք սերնդի մասին: Այս անգամ ֆորումում են հայտնվել iPhone 6-ի ետնային պանելի բաղադրիչ մասերի լուսանկարները: Վերջիններս, եթե համեմատենք iPhone 5s-ի հետ, գրեթե ոչինչ չի փոխվել:

6de2e95cjw1egokzgu51uj20hs0npt95-1

6de2e95cjw1egokzillihj20np0hsmy0

Երևում է, որ այն ավելի մեծ անկյունագիծ ունի, քան iPhone 5s-ը և հազիվ է տեղավորվում ձեռքի ափում: Ինչպես նշում է աղբյուրը, լուսանկարներում ցուցադրված է նոր iPhone-ի 4.7դյույմ անկյունագծով պանելը, ինչը հերթական անգամ ապացուցում է այն փաստը, որ ընկերությունը կմեծացնի իր սմարթֆոնի էկրանը:

Նշենք, որ ենթադրվում է, որ Apple-ն այս անգամ կներկայացնի 4.7-5.5 դյույմ էկրանով սմարթֆոն: Հայտնի է, որ iPhone 6-ը կունենա A8 պրոցեսոր: Մնացած դետալների մասին՝ ֆոտոխցիկ և այլն, առայժմ գուշակություններ չկան: