Samsung-ը ներկայացրել է Galaxy S5 Active դիմացկում սմարթֆոնը

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր Galaxy S5 դրոշակակիր հեռախոսի առավել դիմացկուն ու պաշտպանված տարբերակը՝  Galaxy S5 Active մոդելը, որը անջրանցիկ է և դիմանում է հարվածներին:

H999

Սմարթֆոնն ունի ռետինե անկյուններ, որոնք պաշտանում են հարվածներից, նաև սարքը պաշտպանված է բարձր ջերմաստիճանից, խոնավությունից և անձրևից:

Էկրանի մոտ կան ֆիզիկական կոճակներ: Իսկ սմարթֆոնի կողքից տեղադրված է Activity Zone կոճակը՝ կողմնացույցը, լապտերը և այլ հավելվածներն արագ միացնելու համար: Նշենք, որ այս կոճակի միջոցով կարելի է նաև ջրի մեջ լուսանկարներ անել:

Ինչպես Galaxy S5-ը, այնպես էլ Active-ն ունի 5,1 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1920х1080 թույլատրությամբ, քառամիջուկ Snapdragon 801 պրոցեսոր՝ 2,5 ԳՀց հաճախությամբ, 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներքին հիշողություն, որը կարելի է microSD-ի միջոցով մեծացնել մինչև 128 Գբ:

Աղբյուրը՝ theverge.com