HTC-ն ներկայացրել է HTC One (E8) սմարթֆոնը

HTC One (E8)

Թայվանական HTC ընկերությունը ներկայացրել է իր դրոշակակիր One (M8) սմարթֆոնի նոր տարբերակ: Նոր սարքը ստացել է HTC One (E8) անվանումը: Այն տարբերվում է M8-ի պլաստիկ կաղապարով և լուսա և տեսանկարահանման համակարգերով:

HTC One (E8)-ն  ունի պոլիկարբոնատից պատրաստված կաղապար, մինչդեռ M8-ինը ալյումին է: Կրկնակի հիմնական ֆոտոխկցիկ Duo Camera-ի փոխարեն, HTC One (E8)-ը հագեցած է սովորական 13Մպ ֆոտոխցիկով՝ BSI-սենսորով, լուսադիոդային լուսարձակով և f/2,2 բացվածքով: Դիմային ֆոտոխցիկը 5Մպ է և հիմնականի պես կարող է տեսանկարել Full HD ֆորմատով:

HTC One (E8)-ն ավելի հաստ է M8-ից, սակայն ավելի թեթև է՝ 145գրամ 160-ի փոխարեն: Այն կվաճառվի մուգ-մոխրագույն, կարմիր, կապույտ և սպիտակ գունային տարբերակներով:

HTC One (E8) 02

Սարքը ունի 5դյույմ էկրան՝ 1920х1080պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 2.5ԳԳց պրոցեսոր, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 2600մԱ/Ժ մարտկոց: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-վ՝ Sense 6.0 ինտերֆեյսով:

Սմարթֆոնի արժեքը հայտնի չէ, սակայն դժվար թե շատ տարբերվի M8-ի արժեքից:

Աղբյուրը՝ HTC.com