Vertu Signature Touch՝ նոր լյուքս սմարթֆոն էլիտար դասի համար

Vertu ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր լյուքս դասի մոդել՝ Signature Touch սմարթֆոնը: Այն տեխնիկապես հզոր է, ինչը զարմանալի է, քանի որ էլիտար դասի սմարթֆոններում շեշտը հիմնականում արտաքին «հանդերձանքի» վրա է դրվում:

Vertu Signature Touch-ն ունի տիտանից պատրաստված կաղապար՝ հագեցած հորթի, կոկորդիլոսի կամ այլ կաշվով: Ավանդաբար, օգտագործողների համար նախատեսված է Vertu Dedicated Concierge ծառայությունը՝ ապահովող 24 ժամյա սպասարկում՝ էքսպերտների խորհրդատվություն և ապահովագրություն: Բացի դրանից հատկացվում է iPass՝  Wi-Fi ցանցերի միջազգային հասանելիություն:

Vertu Signature Touch 2

Մեկ այլ ծառայություն Vertu Life-ն ապահովում է մուտք փակ միջոցառումներին, էլիտար երեկոներին, ինչպես նաև աշխարհի հայտնի ակումբներ: Vertu Certainty ծառայությունը ապահովում է Ձեր սմարթֆոնում պահվող տվյալների անվտանգություն:

Signature Touch-ը շուկայում հասանելի կլինի 5 գունային տարբերակներով և 8 տարբեր նյութերից պատրաստված կաղապարների տարբերակներով՝ սև հորթի կաշի, կարմիր հորթի կաշի, սև և սև-կարմրավուն ոսկեպատ մետաղի, երկնագույն մողեսի կաշի, սև կոկորդիլոսի կաշի և այլն:

Vertu Signature Touch

Սարքի տեխնիկական պարամետրերն են՝ 4,7 դյույմ էկրան՝ 1080p թույլատրությամբ և պաշտպանված ամուր 5-րդ սերնդի պոլիկրիստալի սապֆիրով, 13Մպ հիմնական և 2.1Մպ դիմային ֆոտոխցիկ, B&O ակուստիկ համակարգ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 2.3ԳԳց հաճախականությամբ պրոցեսոր, 64Գբ ներկառուցված հիշողություն, NFC-ով անլար լիցքավորում, Android 4.4 KitKat ՕՀ:

Vertu Signature Touch սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2014թ. հունիսին՝ 7900 դոլար արժեքով: