Logitech X300՝ Bluetooth դինամիկ

Logitech ընկերությունը թողարկել է Bluetooth-ով աշխատող դինամիկ X300-ը: Ինչպես նշում է արտադրողը, այն կարողանում է ապահովում է բավական որակյալ հնչեղություն՝ բարձր բասերով և խոստանում է լայնածավալ ձայն:

logitech_x300

Դինամիկին կարելի է միանալ Bluetooth կապով: Հնչեղությունը տարածվում է մինչև 30մետր: Այն ունի նաև ներկառուցված միկրոֆոն:

X300 դինամիկը կթողարկվի մի քանի գունային լուծումներով: Այն ունի ձայնի ուժգնության կառավարման կոճակներ: Սարքի մարտկոցը կարող է ապահովել 5 ժամ անդադար երաժշտություն: Լիցքավորումը կատարվում է ստանդարտ MicroUSB-ով:

logitech_x3001