Samsung-ը կկրճատի Galaxy S5-ի արտադրությունը

Samsung Galaxy S5 main

Galaxy S5 սմարթֆոնի հաջող մեկնարկից հետո Samsung Electronics ընկերությունը ստիպված է եղել կրճատել մոդելի թողարկման ծավալները՝ կապված Apple ընկերության կողմից թողարկվելիք մրցակից iPhone 6-ի հետ:

Թայվանական լրատվամիջոցները գրում են, որ հարավկորեական ընկերությունը 2014-ի երրորդ եռամսյակի համար կրճատել է Galaxy S5-ի արտադրությունը 25%-ով: Այսինքն՝ 15 մլն սմարթֆոնի փոխարեն կարտադրվի 9 մլն օրինակ:

Galaxy S4-ի պատվերները նույնպես նվազեցվել են՝ 6-ի փոխարեն 5 մլն օրինակ: Չի բացառվում, որ Samsung-ի որոշումը պայմանավորված է նաև HTC One (M8) և LG G3 սմարթֆոններով:

Աղբյուրը՝ phonearena.com