Նիդեռլանդական Trikelet BV ընկերությունը պատրաստվում է շուկա հանել անձնական տրանսպորտային միջոց էլեկտրական շարժիչով: Նախագծողներն այս նորույթը անվանում են «աշխարհի ամենափոքր ծալովի էլեկտրական սկուտեր»: Trikelet-ն իսկապես շատ կոմպակտ է: Այն ծալված վիճակում նման է անիվներով փոքրիկ ճամպրուկի և կշռում է ընդամենը 12կգ:
Սկուտերը լարվում է 500-700Վ էլեկտրական շարժիչով: Մարտկոցի լիցքավորումը բավարար է 15կմ ճանապարհ անցնելու համար մաքսիմալ 20կմ/ժ արագությամբ:
Նախագծողները գովազդում են Trikelet-ը որպես էկոլոգիական տրանսպորտային միջոց՝ քաղաքում շարժվելու համար:
Սկուտերն առայժմ գտնվում է նախագծման փուլում, և Trikelet BV ընկերությունը փնտրում է միջոցներ այն շուկա հանելու համար: Եթե նորույթը շուկա մտնի վաճառքի, ապա կարժենա մոտ 1400-2000 դոլար: