Nokia-ն ներկայացրել է Lumia 636 և Lumia 638 սմարթֆոնները (Mobile Asia Expo 2014)

Nokia ընկերությունը Mobile Asia Expo 2014 ցուցահանդեսին ներկայացրել է Lumia 636 և Lumia 638 նոր սմարթֆոնները:

Երկու մոդելն էլ կառուցվել են Lumia 630-ի հիման վրա, ունեն 4,5 մատնաչափ IPS ClearBlack տեխնոլոգիայով և 854х480 կետայնությամբ էկրան, քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ հիշողություն և 8 Գբ ներկառուցված հիշողություն մեծացնելու հնարավորությամբ (microSD մինչև 128 Գբ):

nokia3

nokia6

Սարքերը հագեցած են Bluetooth 4.0, Wi-Fi 802.11b/g/n, 5 ՄՊ տեսախցիկով, GPS-ով, ռադիոյով և 1830մԱ/Ժ մարտկոցով: Օպերացիոն համակարգը՝ Windows Phone 8.1.: Lumia 638-ը նախատեսված է China Mobile ընկերության համար, իսկ Lumia 636-ը՝ China Unicom:

Աղբյուրը՝ 3dnews.ru