Acer-ը թողարկել է սեփական «խելացի» ֆիթնես-ժամացույց Liquid Leap-ը (ֆոտո+վիդեո)

Acer-ը չէր կարող ետ մնալ շուկայում իր մրցակիցներից: Հետևելով ժամանակակից միտումներին ընկերությունը ներկայացրել է սեփական «խելացի» ֆիթնես-թևնոց-ժամացույցը: Այն կոմպակտ սարք է՝ Liquid Leap անվանմամբ և արժե 100 դոլարից մատչելի: Acer-ն այն ցուցադրել է Computex 2014 ցուցահանդեսի ժամանակ:

Acer Liquid Leap-ի էկրանը սարքի կառավարման հիմնական և միակ մասն է: Սարքը միանում է էկրանին երկար սեղմումով, կառավարվում հպումներով և ժեստերով: Էկրանին երևում է մենյու և բազային ստանդարտ տեղեկություններ՝ ժամանակը, օրը, քայլերի քանակը, կալորիաները և այլն:

Liquid Leap-ը կարողանում է հաշվել Ձեր քայլերը, ճանաչել և հաշվել Ձեր քունը: Հավելյալ ֆունկցաներից է մուտքային զանգեր ստանալիս ինֆորմացիայի ցուցադրումը (զանգահարողի անունը սմարթֆոնի կոնտակտային գրքից), ինչպես նաև SMS հաղորդագրության պարունակության ցուցադրումը: Այն ցուցադրվում է վազող տողով, քանի որ էկրանը բավական փոքր է ամբողջական այն ցուցադրելու համար:

Դե իսկ սմարթֆոնի հետ կապը «խելացի» կրելի սարքը հաստատում է Bluetooth մոդուլով: Acer-ը թողարկել է հատուկ հավելված, առայժմ այն գործում է միայն Android ՕՀ-ի համար, որի միջոցով կարելի է հրապարկել Ձեր օրինակ վազքի արդյունքները սոցցանցեր:

ԱՄՆ-ում Acer Liquid Leap-ը կվաճառվի 99դոլարով, Մեծ Բրիտանիայում՝ 60 ֆունթ ստերլինգով: