Samsung-ը ներկայացրել է Samsung Galaxy S III Neo սմարթֆոնը

samsung-galaxy-s-iii-neo-plus

Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է եվրոպական շուկայի համար նախատեսված Galaxy S III Neo (I9301I) մոդելը, որն ավելի վաղ վաճառվում էր հնդկական շուկայում: Սմարթֆոնի եվրոպական տարբերակը տարբերբում է Sim-քարտի սլոտների քանակով և պրոցեսորով:

Սարքն ունի 4,8 դյույմանոց էկրան՝ 1280х720 կետայնությամբ, 1,5ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 Գբ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն, երկու տեսախցիկ՝ 1,9 և 8 Մպ մատրիցաներով:

Պրոցեսորը քառամիջուկ է՝ 1,4 ԳՀց պրոցեսորով, իսկ օպերացիոն համակարգը Android 4.4.2 KitKat-ն է:

Գերմանիայում Galaxy S III Neo-ն արժե 270 եվրո, թե երբ հեռախոսը հասանելի կլինի նաև այլ երկրներում, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը՝ Samsung.com