Apple-ն ունի բավական շափյուղային ապակին iPhone 6 և iWatch թողարկելու համար

appleApple ընկերությունն ունի բավականաչափ շափյուղային ապակի, որպեսզի դրանցով պատի iPhone 6 սմարթֆոնն ու iWatch խելացի ժամացույցը: Այս մասին հայտարարել է վերլուծաբան Մեթ Մարգոլիսն, ով ուսումնասիրել է այս նյութի հայթայթման աղբյուրները: Պարզվել է, որ ապակու արտադրությանը մասնակցում է Apple-ի գործընկեր GT Advanced Technologies ընկերությունը:

Վերջինս Արիզոնա նահանգի Մեսա քաղաքում գտնվող գործարանում տեղադրել է ավելի քան 2500  վառարաններ: Apple-ն արտադրության մեջ ներդրել է կես միլիոն դոլար: Վերլուծաբանի խոսքով՝ այս գործարանը տարեկան պատրաստում է 200 մլն շափյուղային ապակի:

Ավելի վաղ լուրեր էին շրջում, որ շափյուղայի թանկարժեք լինելու պատճառով ընկերությունը կբարձրացնի iPhone 6-ի գինը և կթողարկի այն սահմանափակ թվով:

Աղբյուրը՝ macrumors.com