«Հայրերի օրվա» կապակցությամբ աշխարհի մի շարք երկրներում բացի ավանդական տոնակատարություններից, ընտանեկան արժեքներից, ամենից շատ փորձում են ուշադրություն ցուցաբերել և աջակցել միայնակ հայրերին, ովքեր շատ քիչ եկամուտ ունեն իրենց երեխաներին պահելու համար: ԱՄՆ-ում այս տոնը նշվում է 1966-ից:
Այս օրվա մասին չի մոռացել նաև Google ընկերությունը և առիթից օգտվելով թողարկել է իր Glass «խելացի» ակնոցի վիդեոգովազդ՝ նվիրված Հայրերի տոնին:
Հիշենք, որ ներկա պահին Glass ակնոցը վաճառվում է Explorer Edition տարբերակով ԱՄՆ-ում 1500 դոլար արժեքով: