Moment Smartwatch՝ խելացի ժամացույցի նոր կոնցեպտ-նախագիծ (վիդեո)

Momentum Labs երիտասարդ ընկերությունը Kickstarter հանգանակությունների կայքում ներկայացրել է «խլացի» ժամացույցի նոր նախագիծ Moment Smartwatch-ը:

Momentum Labs-ի կարծիքով, ներկա պահին շուկայում առկա «խելացի» ժամացույցներն ունեն մի շարք բացասական կողմեր՝ սահմանափակ ֆունկցիոնալություն, ոչ լիարժեք դիզայն և ոչ երկար աշխատող մարտկոց: Ենթադրվում է, որ վերջիններիս կոնցեպտում այս խնդիրները լուծված են լինելու:

Moment Smartwatch

Նախագծողների խոսքով, Moment Smartwatch-ի հիմքը լինելու է չժանգոտվող երկաթից պատրաստված թևնոցը, որի ողջ մակերեսը զբաղեցնելու է էլեկտրոֆորետիկ էկրանը՝ մուլտիթաչ կառավարմամբ: Էկրանի կետայնությունը կազմելու է 150 dpi:

Էկրանին ցուցադրվելու են տարբեր ծանուցումներ, կամ օրինակ QWERTY-ստեղնաշար: Ժամացույցը կարող է աշխատել սմարթֆոնի հետ:

Moment Smartwatch 2

Moment Smartwatch-ի մյուս առանձնահատկությունն է լինելու փոփոխվող Snapware մոդուլները, որոնք ավելացնում են սարքի ֆունկցիոնալությունը: Օրինակ օգտագործողը կարող է տեղադրել մի շարք ցուցիչներով մոդուլ՝ օգտագործելով գաջեթը որպես ֆիթնես-թրեքեր:

Սարքի մարտկոցը կապահովի մինչև 30 օր ավտոնոմ աշխատանք: Սարքը կունան նաև դինամիկ, շարժման սենսոր, Bluetooth LE, USB-մուտք և այլն:

Ներկա պահին ավարտված է Moment Smartwatch-ի շուրջ աշխատանքի 80%-ը: Նախագծողներին անհրաժեշտ է 300 000 դոլարից ոչ պակաս այն ավարտելու և արտադրություն մեկնարկելու համար: Սարքը կվաճառվի 230 դոլարով:

Աղբյուրը՝ Kickstarter