Sony-ն նախապատրաստում է Xperia Z2a սմարթֆոնը

Sony ընկերությունն այս տարվա հուլիսին կսկսի Xperia Z2a սմարթֆոնի վաճառքը: Սմարթֆոնն իրենից ներկայացնում է դրոշակակիր Xperia Z2 սմարթֆոնի որոշ չափով փոփոխված և մի քիչ ավելի փոքր տարբերակը:

Ըստ էության՝ Xperia Z2a-ն ճապոնական շուկայի համար նախատեսված Xperia ZL2 սմարթֆոնի գլոբալ տարբերակն է, սակայն եթե վերջինն ունի 32 Գբ ներկառուցված ֆլեշ-հիշողություն, ապա Xperia Z2a մոդելը բավարարվել է 16 Գբ-ով:

sony2

Xperia Z2a-ն ունի 5 դյույմ անկյունագծով էկրան՝ 1080х1920 կետայնությամբ: Պրոցեսորը Qualcomm Snapdragon 801-ն է, որը հագեցած է չորս Krait 400 միջուկով և Adreno 330 գրաֆիկական չիպով: Օպերատիվ հիշողությունը 3 Գբ է:

Նորույթն ունի 20,7 Մպ հիմնական և 2 Մպ երկրորդական տեսախցիկներ, GPS, Wi-Fi 802.11ac, Bluetooth 4.0 և NFC, սնուցվում է 3000 մԱ/ժ մարտկոցով և ունի Android 4.4 KitKat օպերացիոն համակարգ: Աշխատում է 3G/LTE ցանցերում, իսկ գնի մասին ստույգ տեղեկություններ առայժմ չկան:

Աղբյուր՝ GSMArena.com