Շուտով վաճառքում կհայտնվի Fun-iki Glasses ակնոցը, որի հիմնական խնդիրն է կատարել ձայնային և լուսային ծանուցումներ:
Ակնոցի շրջանակի վերևի մասում տեղակաված են լուսադիոդներ: Դրանք կարող են գեներացնել բազմագույն լուսավորում: Ընդորում դա այնպես է երևալու, կարծես լուսավորվում է ակնոցի ապակին:
Շնորհիվ լուսավորության սենսորի պայծառությունը ավտոմատ կերպով կարգավորվում է: Ակնոցի շրջանակում տեղակայված են նաև փոքրիկ դինմակիներ ձայնային ազդանշանների համար: Լիցքավորումն ապահովում է լիթիում-իոնային մարտկոցը՝ Micro-USB-ից: Առանց լիցքավորման գաջեթն աշխատումէ միջինիում 2 օր:
Ակնոցն աշխատում է նաև սմարթֆոնի հետ կամ պլանշետի Bluetooth 4.0-ի միջոցով: Օգտագործողը կարող է կարգավորել սարքը՝ ընտրել ծանուցման տեսակը կոնկրետ իրադարձությունների համար:
Օրինակ կանաչ լուսավորումը կարելի է ընտրել ՍՄՍ հաղորդագրությունների համար կամ մուտքային զանգերի: Կան նաև այլ ռեժիմներ, օրինակ աչքը հանգստացնող լուսավորության ռեժիմ կամ ակումբային լուսավորության ռեժիմ:
Սարքը ԱՄՆ-ում կվաճառվի 150 դոլարով:
Աղբյուրը՝ engadget.com