Reuters լրատվական գործակալության աղբյուրները հավաստում են, որ Apple ընկերության երկար սպասված «խելացի» ժամացույցները կթողարկվեն հոկտեմբեր ամսվա ընթացքում: Ըստ աղբյուրների՝ սարքը կունենա 2,5 դյույմանոց ուղղանկյուն էկրան, որը կլինի սենսորային:
Ժամացույցի հիմնական առանձնահատկությունը կլինի անլար լիցքավորվելու հնարավորությունը: Թե ինչ տվյալներ կունենա մարտկոցը, առայժմ պարզ չէ:
iWatch-ը, ինչպես և սպասվում էր, կաշխատի iPhone-ի հետ միասին, թույլ կտա պատասխանել զանգերին, կարդալ հաղորդագրություններն ու էլ-փոստը, ինչպես նաև կկարողանա հետևել օգտագործողի սրտի աշխատանքին:
iWatch-ի արտադրությունը կսկսվի հուլիսին. պատվերը կկատարի Quanta Computer ընկերությունը:
Աղբյուրը՝ reuters.com