Apple-ը նախագծում է iWatch ժամացույցի 2 տարբերակ

Լուրերն այն մասին, որ Apple-ը մտադիր է թողարկել iWatch «խելացի» ժամացույցի մի քանի տարբերակ շարունակում են հաստատվել: Այդ մասին ի սկզբանե գրում էր Reuters գործակալությունը, իսկ այժմ նաև Pocketnow ռեսուրսը՝ հղելով իր սեփական աղբյուրներին նշում է, որ աշնանը՝ հոկտեմբերին «խնձորային» ընկերությունը կներկայացնի iWatch-ի երկու մոդել:

Balogh-iwatch-3

Դրանցից մեկը կկոչվի սպորտային iWatch՝ առողջ կենսակերպի սիրահարների համար, իսկ մյուսը՝ դիզայներական iWatch՝ սովորական օգտագործողների համար:

Աղբյուրները նշում են, որ սպորտային տարբերակն ունենալու է ուղղանկյուն ֆորմա, ռեզինից պատրաստված շրջանակ և հագեցած է լինելու առողջությունը վերահսկող մի շարք սենսորներով:

Դե իսկ դիզայներական տարբերակը կունենա կլոր էկրան, ալյումինե կաղապար և կլինի անջրանցիկ՝ սպորտային մոդելի պես:

iWatch-ի երկու տարբերակ նշանակում է երկու տարբեր արժեք: Հավանաբար սպորտային տարբերակն ավելի թանկարժեք կլինի, քանի որ պարունակում է բազմատեսակ սենսորներ:

Աղբյուրը՝ Pocketnow.com