Microsoft-ը ներկայացրել է իր առաջին Android սմարթֆոնը (վիդեո)

nokia

Microsoft ընկերությունը ներկայացրել է Nokia X2 սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի 4.3 դյույմ անկյունագծով էկրան, երկմիջուկ Snapdragon պրոցեսոր՝ 1.2 ԳՀց հաճախությամբ: Սարքը վաճառվելու է €99 եվրոյով, ինչը շատ ավելի մատչելի է, քան Lumia սերիայի սմարթֆոնները:

X2-ն ունի երկու SIM-քարտի հնարավորություն: Էկրանի թույլատրությունն է 800 х 480 պիկսել, տեսախցիկը 5 Մպ է՝ ավտոֆոկուսով և լուսարձակմամբ, օպերատիվ հիշողությունը 1 Գբ է, իսկ մարտկոցը՝ 1800 մԱ/ժ, որն ավտոնոմ ռեժիմում բավարարում է մինչև 23 օր, իսկ խոսելու ռեժիմում՝ 13 ժամ:

Սարքի չափսերն են՝ 121,7 х 68,3 х 11,1մմ, իսկ քաշը 150 գրամ է:

Android-ի ինտերֆեյսը փոփոխված է Windows Phone-ի սալիկային ոճով և համալրված Microsoft-ի ծառայություններով, ինչպիսիք են Outlook.com-ը, Skype-ը, OneDrive-ը, ինչպես նաև Nokia Store հավելվածների խանութը:

Աղբյուրը՝ techcrunch.com