Երեկ հայտնի դարձավ, որ iPhone 6 սմարթֆոնի արտադրությունը կմեկնարկի հուլիսին: Այս մասին խոսում է այն փաստը, որ Foxconn և Pegatron գործարանները ավելացնում են աշխատակիցների: Իսկ այսօր Bloomberg գործակալությունը գրում է, որ Apple-ը կթողարկի երկու սմարթֆոն՝ 5,5 և 4,7 դյույմ էկրաններով: Վերջիններիս արտադրությունը կմեկնարկի միաժամանակ:
Այս ինֆորմացիան գործակալությանը տրամադրել է Apple-ի աշխատանքներին ծանոթ անանունը աղբյուրը: Վերջինիս տվյալներով, երկու iPhone թողարկելու որոշումը պայմանավորված է շուկայում աճող մրցակցությամբ և հանրության պահանջով (մարդիկ ցանկանում են տեսնել մեծ չափսերով iPhone):
Այնպես որ երկու արտադրանքներն էլ կներկայացվեն սեպտեմբերին: Սպասվում է, որ կարտադրվի 50-60 մլն. օրինակ iPhone:
Աղբյուրը՝ Bloomberg.com