Google-ը հայտարարել է Glass ակնոցի նոր տարբերակի թողարկման մասին. փոփոխությունները վերաբերում են ակնոցի և՛ սարքային, և՛ ծրագրային ապահովմանը։
Ամենամեծ թարմացումը օպերատիվ հիշողության կրկնապատկումն է. այժմ այն 2 Գբ է: Փոխվել է նաև մարտկոցը, որը, ըստ ընկերության հավաստման, ապահովում է 15%-ով ավելի երկար կյանք, քան նախորդ Glass-ը։ Լրացուցիչ օպերատիվ հիշողությունը թույլ կտա միաժամանակ օգտագործել ավելի շատ հավելվածներ, և սարքն ընդհանուր առմամբ ավելի արագ կաշխատի։
Բացի սարքային մասի փոփոխություններից՝ ակնոցի ինտերֆեյսում ավելացվել է ձայնային հրահանգով ակտիվացող viewfinder, որը թույլ կտա օգտագործողներին ավելի լավ լուսանկարներ անել։
Նշենք, որ հին Glass օգտագործողների սարքերը չեն փոխարինվի նորով։
Աղբյուրը՝ theverge.com